Andreasyan.io
← Վերադառնալ աշխատարաններին
Նոյեմբերի 21–22, շաբաթ և կիրակիՀայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր ներառված է

Կիրառական նեյրոհոգեբանություն. գնահատումից մինչև գործողություն

Կսովորեք գնահատման արդյունքից որոշել՝ ինչ գործնական քայլ կարող է օգնել մարդուն ավելի լավ հիշել, կենտրոնանալ, պլանավորել և կատարել առօրյա գործերը։

Կաշխատեք Goal Management Training-ի (GMT) հնգաքայլ մեթոդով՝ կանգ առնել, սահմանել գլխավոր նպատակը, բաժանել այն քայլերի, կատարել և ստուգել։ Կփորձեք նաև Time Pressure Management-ը (TPM)՝ դանդաղ մշակման դեպքում ժամանակ ստեղծելու համար, Attention Process Training-ը (APT)՝ ուշադրությունը աստիճանաբար մարզելու համար, և տեսագրությամբ հետադարձ կապը՝ սեփական սխալները նկատելու համար։ Երկրորդ օրը կկիրառեք առանց սխալի ուսուցում, հուշումների աստիճանական նվազեցում, նախատեսված անելիքը հիշեցնող ազդակներ, տեսողական սկանավորում և բազմաքայլ առօրյա գործողությունների ռազմավարություններ։ Յուրաքանչյուր մեթոդ կկապեք կոնկրետ խնդրի հետ՝ մոռացված քայլ, շեղում, դանդաղ կատարում կամ տարածության մի կողմի անտեսում։

Վճարումը կատարվում է «Ինեկոբանկի» անվտանգ էջում։ Հաստատումից հետո մասնակցության տվյալները կստանաք էլեկտրոնային փոստով։

Գլխի փազլ և ճանաչողական տվյալներ մուգ կապույտ ու սաթագույն միջավայրում

Ամսաթիվ

Նոյեմբերի 21–22, շաբաթ և կիրակի

Ձևաչափ

Ուղիղ առցանց

Լեզու

Հայերեն

Վարող

Արմեն Անդրեասյան

Ինչ եք սովորելու

Ինչ կկարողանաք անել աշխատարանից հետո

  • 1Առօրյա դժվարությունը կապել համապատասխան ճանաչողական գործառույթի հետ
  • 2Ընտրել պարզ և չափելի միջամտություն
  • 3Հետևել արդյունքին և ստուգել՝ արդյոք այն օգնում է առօրյա կյանքում

Ինչպես եք սովորելու

Տեսությունից անմիջապես դեպի փորձարկում

Ամբողջ ընթացքը կառուցված է այնպես, որ նոր գաղափարը նախ հասկանաք, հետո ինքներդ փորձեք և վերջում կապեք Ձեր աշխատանքային իրավիճակի հետ։

01

Ճանաչողական առաջադրանքների փորձարկում

02

Դեպքերի վերլուծություն

03

Միջամտության նախագծում

04

Արդյունքի չափման քննարկում

Երկօրյա ծրագիր

Ինչ ենք անելու շաբաթ և կիրակի

Յուրաքանչյուր հատված ներառում է բացատրություն, օրինակ, գործնական փորձ և արդյունքների քննարկում։

Առաջին օր, շաբաթ

  1. 1Պահպանում ենք նպատակը և կառավարում քայլերի հերթականությունը
  2. 2Կիրառում ենք ինքնադիտարկում ու կառուցվածքային հետադարձ կապ
  3. 3Փորձարկում ենք ժամանակային ճնշման կառավարման ռազմավարություններ

Երկրորդ օր, կիրակի

  1. 1Ընտրում ենք հիշողության գործնական ռազմավարություններ
  2. 2Մարզում ենք ապագա անելիքը հիշելու կարողությունը
  3. 3Փորձարկում ենք տեսողական որոնումը և արդյունքը կապում առօրյա խնդիրների հետ

Մասնակցության հավաստագիր

Ավարտից հետո կստանաք անվանական հավաստագիր

Երկու օրերին մասնակցելուց հետո կստանաք անվանական էլեկտրոնային հավաստագիր։ Հավաստագրում կնշվեն աշխատարանի թեման, ամսաթվերը և ընդհանուր տևողությունը։

Այն կուղարկվի գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին։

Ում համար է

Հոգեբանների, վերականգնման մասնագետների և կլինիկական ոլորտի ուսանողների համար

Գրանցում

Ամրագրեք Ձեր տեղը

Նոյեմբերի 21–22, շաբաթ և կիրակի, ուղիղ առցանց։ Վճարումից հետո կստանաք գրանցման հաստատումն ու մասնակցության տվյալները։

Գրանցվել և վճարել