Կարճ տեսական բացատրություններ
Կիրառական նեյրոգիտությունը հոգեկան առողջության պրակտիկայում
Սմարթֆոնով կամ խելացի ժամացույցով կչափեք սրտի զարկերը, կհամեմատեք շնչառական ու լսողական պայմանները և կսովորեք կարդալ ուղեղի էլեկտրական ակտիվության՝ ԷԷԳ-ի տվյալներ։
Առաջին օրը կտեսնեք՝ ինչպես են սրտի զարկերն ու ինքնազգացողությունը փոխվում հանգստի, սթրեսային առաջադրանքի և դանդաղ շնչառության ընթացքում։ Կհամեմատեք նաև լռությունը, սպիտակ ու վարդագույն աղմուկը և տարբեր ռիթմային ձայներ։ Երկրորդ օրը իրական ԷԷԳ օրինակներով կսովորեք տարբերել ուղեղային ազդանշանը աչքի կամ շարժման պատճառով առաջացած խանգարումներից, հասկանալ հաճախականային գրաֆիկը և փորձարկել նեյրոհետադարձ կապի ու ճանաչողական մարզման պարզ մոդելներ։
Վճարումը կատարվում է «Ինեկոբանկի» անվտանգ էջում։ Հաստատումից հետո մասնակցության տվյալները կստանաք էլեկտրոնային փոստով։

Ամսաթիվ
Նոյեմբերի 14–15, շաբաթ և կիրակի
Ձևաչափ
Ուղիղ առցանց
Լեզու
Հայերեն
Վարող
Արմեն Անդրեասյան
Ինչ եք սովորելու
Ինչ կկարողանաք անել աշխատարանից հետո
- 1Տարբերել չափումը դրա մեկնաբանությունից
- 2Նախագծել պարզ ֆիզիոլոգիական փորձ
- 3Գնահատել ԷԷԳ-ի, նեյրոհետադարձ կապի և այլ մեթոդների իրական կիրառելիությունը
Ինչպես եք սովորելու
Տեսությունից անմիջապես դեպի փորձարկում
Ամբողջ ընթացքը կառուցված է այնպես, որ նոր գաղափարը նախ հասկանաք, հետո ինքներդ փորձեք և վերջում կապեք Ձեր աշխատանքային իրավիճակի հետ։
Ինքնուրույն առցանց փորձեր
Իրական տվյալների ընթերցում
Մեթոդների քննադատական համեմատություն
Երկօրյա ծրագիր
Ինչ ենք անելու շաբաթ և կիրակի
Յուրաքանչյուր հատված ներառում է բացատրություն, օրինակ, գործնական փորձ և արդյունքների քննարկում։
Առաջին օր, շաբաթ
- 1Չափում ենք զարկերակը, սթրեսային արձագանքը և վերականգնումը
- 2Համեմատում ենք շնչառական ու լսողական պայմանները
- 3Կազմում ենք փոքր փորձի հստակ արձանագրություն
Երկրորդ օր, կիրակի
- 1Կարդում ենք ԷԷԳ օրինակներ և նկատում չափման սխալները
- 2Փորձարկում ենք նեյրոհետադարձ կապի ու ճանաչողական մարզման մոդելներ
- 3Գնահատում ենք տեխնոլոգիան ըստ մասնագիտական հարցի
Մասնակցության հավաստագիր
Ավարտից հետո կստանաք անվանական հավաստագիր
Երկու օրերին մասնակցելուց հետո կստանաք անվանական էլեկտրոնային հավաստագիր։ Հավաստագրում կնշվեն աշխատարանի թեման, ամսաթվերը և ընդհանուր տևողությունը։
Այն կուղարկվի գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին։
Ում համար է
Հոգեբանների, հոգեթերապևտների և նեյրոգիտության կիրառմամբ հետաքրքրվող մասնագետների համար
Գրանցում
Ամրագրեք Ձեր տեղը
Նոյեմբերի 14–15, շաբաթ և կիրակի, ուղիղ առցանց։ Վճարումից հետո կստանաք գրանցման հաստատումն ու մասնակցության տվյալները։