Andreasyan.io
← Վերադառնալ աշխատարաններին
Հոկտեմբերի 31 և նոյեմբերի 1, շաբաթ և կիրակիՀայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր ներառված է

Հոգեմետրիկ գնահատումը կլինիկական պրակտիկայում

Կսովորեք ճիշտ ընտրել հոգեբանական հարցաթերթը, հասկանալ ստացված միավորը և կրկնվող գնահատումներով հետևել այցելուի փոփոխությանը։

Այս աշխատարանում կսովորեք՝ որ հարցի համար որ գնահատման գործիքն ընտրել և ինչպես հասկանալ ստացված միավորը։ Կաշխատեք PHQ-9-ի՝ դեպրեսիվ ախտանիշների, և GAD-7-ի՝ տագնապի գնահատման հարցաթերթերով՝ լրացումից ու միավորների հաշվարկից մինչև արդյունքի քննարկումը այցելուի հետ։ Կհամեմատեք նաև DASS-21-ը՝ դեպրեսիայի, տագնապի ու սթրեսի, K10-ը՝ ընդհանուր հոգեբանական լարվածության, և ONS4-ը՝ բարեկեցության գնահատման համար։ Կկազմեք սկզբնական ու կրկնվող գնահատման պլան, իսկ օրինակային դեպքի տվյալներով կստուգեք՝ դիտված փոփոխությունն իրական է, թե կարող է պայմանավորված լինել չափման տատանումով։

Վճարումը կատարվում է «Ինեկոբանկի» անվտանգ էջում։ Հաստատումից հետո մասնակցության տվյալները կստանաք էլեկտրոնային փոստով։

Գնահատման հարցաշար և արդյունքների գրաֆիկ մուգ կապույտ ու տաք սաթագույն միջավայրում

Ամսաթիվ

Հոկտեմբերի 31 և նոյեմբերի 1, շաբաթ և կիրակի

Ձևաչափ

Ուղիղ առցանց

Լեզու

Հայերեն

Վարող

Արմեն Անդրեասյան

Ինչ եք սովորելու

Ինչ կկարողանաք անել աշխատարանից հետո

  • 1Կլինիկական հարցը ձևակերպել որպես չափելի նպատակ
  • 2Ընտրել համապատասխան սանդղակ և հասկանալ դրա սահմանները
  • 3Տարբերել իրական փոփոխությունը չափման պատահական տատանումից

Ինչպես եք սովորելու

Տեսությունից անմիջապես դեպի փորձարկում

Ամբողջ ընթացքը կառուցված է այնպես, որ նոր գաղափարը նախ հասկանաք, հետո ինքներդ փորձեք և վերջում կապեք Ձեր աշխատանքային իրավիճակի հետ։

01

Կարճ բացատրություններ պարզ օրինակներով

02

Գործիքների համեմատություն

03

Դեպքերի վրա հիմնված աշխատանք

04

Հաշվարկ թվային օգնականով

Երկօրյա ծրագիր

Ինչ ենք անելու շաբաթ և կիրակի

Յուրաքանչյուր հատված ներառում է բացատրություն, օրինակ, գործնական փորձ և արդյունքների քննարկում։

Առաջին օր, շաբաթ

  1. 1Կլինիկական հարցը վերածում ենք չափելի նպատակի
  2. 2Համեմատում ենք գործիքները և ընտրում նպատակին համապատասխան տարբերակը
  3. 3Կազմում ենք մեկնարկային գնահատման պլան

Երկրորդ օր, կիրակի

  1. 1Հետևում ենք փոփոխությանը կրկնվող չափումներով
  2. 2Հաշվում և մեկնաբանում ենք հուսալի փոփոխությունը
  3. 3Արդյունքները միավորում ենք կլինիկական դիտարկման հետ

Մասնակցության հավաստագիր

Ավարտից հետո կստանաք անվանական հավաստագիր

Երկու օրերին մասնակցելուց հետո կստանաք անվանական էլեկտրոնային հավաստագիր։ Հավաստագրում կնշվեն աշխատարանի թեման, ամսաթվերը և ընդհանուր տևողությունը։

Այն կուղարկվի գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին։

Ում համար է

Հոգեբանների, հոգեթերապևտների և հոգեկան առողջության ոլորտի ուսանողների համար

Գրանցում

Ամրագրեք Ձեր տեղը

Հոկտեմբերի 31 և նոյեմբերի 1, շաբաթ և կիրակի, ուղիղ առցանց։ Վճարումից հետո կստանաք գրանցման հաստատումն ու մասնակցության տվյալները։

Գրանցվել և վճարել