Andreasyan.io

Andreasyan.io վերապատրաստումներ

Աշխատարաններ

Ընտրեք առաջիկա աշխատարանը, բացեք մանրամասները կամ ավելացրեք մի քանի թեմա զամբյուղին։

Մասնակցի մուտք
Գնահատման հարցաշար և արդյունքների գրաֆիկ մուգ կապույտ ու տաք սաթագույն միջավայրում
Նոյեմբերի 7 և 8, շաբաթ և կիրակի, յուրաքանչյուր օր՝ 13:00–16:00 (Երևանի ժամանակով, UTC+4)5 000 ֏

Հոգեմետրիկ գնահատում

PHQ-9, GAD-7, DASS-21, K10 և ONS4․ կսովորեք, թե ինչպես կիրառել, միավորել ու մեկնաբանել հարցաթերթերը և հետևել փոփոխությանը։

Հայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր
Ավելին
Հավասարակշռություն խորհրդանշող քարեր և հանգիստ ալիքներ մուգ կապույտ ու սաթագույն միջավայրում
Նոյեմբերի 14–15, շաբաթ և կիրակի5 500 ֏

Հույզերի և սթրեսի կարգավորում

Գործնականում կփորձեք դանդաղ շնչառություն, մկանային թուլացում, զգայարանների միջոցով ներկա պահին կենտրոնացում, ուշադրության տեղափոխում և մտքերի վերագնահատում։

Հայերեն2 օր, ընդհանուր 7 ժամՀավաստագիր
Ավելին
Նյարդային կապերի պատկեր և համակարգիչ մուգ կապույտ ու սաթագույն միջավայրում
Նոյեմբերի 21–22, շաբաթ և կիրակի6 500 ֏

Կիրառական նեյրոգիտություն

Սմարթֆոնով կամ խելացի ժամացույցով կչափեք սրտի զարկերը, կհամեմատեք շնչառական ու լսողական պայմանները և կսովորեք կարդալ ուղեղի էլեկտրական ակտիվության՝ ԷԷԳ-ի տվյալներ։

Հայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր
Ավելին
Գլխի փազլ և ճանաչողական տվյալներ մուգ կապույտ ու սաթագույն միջավայրում
Նոյեմբերի 28–29, շաբաթ և կիրակի6 000 ֏

Կիրառական նեյրոհոգեբանություն

Կսովորեք գնահատման արդյունքից որոշել՝ ինչ գործնական քայլ կարող է օգնել մարդուն ավելի լավ հիշել, կենտրոնանալ, պլանավորել և կատարել առօրյա գործերը։

Հայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր
Ավելին
Կրելի սարքեր, վիրտուալ իրականություն և թվային տվյալներ մուգ կապույտ ու սաթագույն միջավայրում
Դեկտեմբերի 5–6, շաբաթ և կիրակի7 000 ֏

Թվային հոգեկան առողջություն և նեյրոտեխնոլոգիաներ

Կսովորեք հասկանալ, թե ինչ կարող են ցույց տալ սմարթֆոնի, խելացի ժամացույցի, ֆիզիոլոգիական սենսորների, ուղեղի էլեկտրական ակտիվության և վիրտուալ իրականության տվյալները։

Հայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր
Ավելին
Առցանց ճանաչողական առաջադրանքներ և տվյալների գրաֆիկներ մուգ կապույտ ու սաթագույն միջավայրում
Դեկտեմբերի 12–13, շաբաթ և կիրակի5 500 ֏

Բրաուզերը՝ որպես լաբորատորիա

Առանց ծրագրավորման կգործարկեք ուշադրության, արձագանքի արագության, ինքնակառավարման, հիշողության և որոշումների ընդունման պատրաստի առաջադրանքներ և կարտահանեք արդյունքները։

Հայերեն2 օր, ընդհանուր 6 ժամՀավաստագիր
Ավելին

Արխիվ

Անցկացված աշխատարաններ

Այստեղ կգտնեք արդեն անցկացված հանդիպումների նկարագրություններն ու հասանելի ամփոփումները։

Հոկտեմբերի 18, կիրակի, 13:00 (Երևանի ժամանակով) · 2026

Ուղեղը՝ որպես թերապիայի հիմք․ նեյրոգիտության կիրառումը պրակտիկայում (ներածություն nCBT)

Ուղիղ առցանց · 3 ժամ

Դիտել մանրամասները

Կծանոթանաք nCBT մոտեցման կառուցվածքին և օրինակներով կքննարկեք՝ ինչպես են մարմնական արձագանքը, հույզերը, մտքերն ու վարքը փոխկապակցված, և ինչպես է այս դիտանկյունը կիրառվում թերապևտիկ աշխատանքում։

Ներածություն nCBT. մոտեցման հիմնական գաղափարը, կառուցվածքը և կապը ԿՎԹ-ի հետ։ Նեյրոգիտության դերը nCBT-ում. մարմնական արձագանք, հույզեր, ուշադրություն և մտքեր։ nCBT-ի «ABC-ների ալիքները». ինչպես է արձագանքը զարգանում իրավիճակից մինչև դրա հետագա իմաստավորումը։ «Ուշադրություն, կառուցում, կապակցում» փուլերը nCBT-ում. օրինակային դեպքի քննարկում։ nCBT-ի կիրառման օրինակներ, կարճ վարժություն՝ ABCDE մտքերի գրառմամբ, հարց ու պատասխան

19–20 սեպտեմբերի 2026

Գիտակցումից դեպի գործողություն

Առցանց աշխատարան, վարողներ՝ Հարիս Մեքսաս և Արմեն Անդրեասյան

Դիտել մանրամասները

Երկօրյա առցանց աշխատարան՝ ակտիվ լսման, բաց հարցերի, ռեսուրսների բացահայտման և գիտակցումը հստակ հաջորդ քայլի վերածելու մասին։

Մասնակիցները դիտել են կենդանի ցուցադրում, զույգերով և փոքր խմբերով վարժել ակտիվ լսումը, բաց հարցերը, նպատակի հստակեցումն ու իրատեսական հաջորդ քայլի ձևակերպումը և ստացել կառուցվածքային հետադարձ կապ։

23 օգոստոսի 2026

Ուղեղը՝ որպես թերապիայի հիմք․ նեյրոգիտության կիրառումը պրակտիկայում

Առցանց հանդիպում

Դիտել մանրամասները

Ներածական հանդիպում հոգեկան առողջության մասնագետների համար՝ նեյրոգիտության գաղափարները թերապևտիկ աշխատանքի հետ կապելու մասին։

Հանդիպման ընթացքում պարզ օրինակներով քննարկվել է, թե ինչպես են նյարդային համակարգի գործընթացները կապված մարդու արձագանքների հետ և ինչ կարող է տալ այդ գիտելիքը թերապևտիկ աշխատանքին։

Ուսուցման մոտեցում

Բացատրություն, փորձարկում, կիրառում

Յուրաքանչյուր թեմա ներկայացվում է պարզ լեզվով, հետո փորձարկվում է վարժության կամ թվային գործիքի միջոցով և վերջում կապվում իրական մասնագիտական իրավիճակի հետ։

Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ եմ մասնակցել միայն մեկ աշխատարանի։

Այո։ Յուրաքանչյուր աշխատարան ինքնուրույն ամբողջական ծրագիր է։

Ինչպե՞ս է հաշվարկվում զեղչը։

Երեքից հինգ աշխատարանի դեպքում կիրառվում է 15%, իսկ վեցից սկսած՝ 25% զեղչ։ Ուսանողները կարող են ընտրել 40% ուսանողական զեղչը։ Եթե ուսանողական էլ․ հասցե չունեք, նշեք անձնականը, իսկ վճարման ձևի լրացուցիչ նշման դաշտում՝ Ձեր ուսումնական հաստատությունը։ Զեղչերը չեն գումարվում իրար։

Ի՞նչ է ներառում մասնակցությունը։

Ուղիղ հանդիպումները, գործնական աշխատանքը, տվյալ աշխատարանի նյութերը, հասանելի թվային գործիքները և հավաստագիրը։

Ե՞րբ եմ ստանալու հավաստագիրը։

Մեկօրյա աշխատարանի դեպքում՝ հանդիպմանը, իսկ երկօրյայի դեպքում՝ երկու օրերին մասնակցելուց հետո հավաստագիրը կուղարկվի գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին։